Այսօր՝ հունիսի 30-ին «Ուրարտուն» ու «Արարատն» ընկերական հանդիպում անցկացրեցին։ Թիմերը կարողացան մեկական անգամ գրավել միմյանց դարպասը։
Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 63-րդ րոպեին․ «Արարատի» կազմում աչքի ընկավ Իգոր Ստանոևիչը, որը վերադառնում է երևանյան ակումբ։ «Ուրարտուն» այս գոլին կարողացավ պատասխանել 80-րդ րոպեին․ մրցակցի դարպասը գրավեց Արթուր Միրանյանը։
Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ պատրաստվում են եվրագավաթային հանդիպումներին։