26-ամյա պաշտպան Միխայիլ Կովալենկոն կրկին հանդես կգա «Նոայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրա հետ կնքվել է նոր պայմանագիր:
Հիշեցնենք, որ ակումբը միայն տասը օր առաջ՝ հունիսի 19-ին էր հայտարարել Կովալենկոյի՝ թիմից հեռանալու մասին։
Ի դեպ, ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ երկարաձգվել է 21-ամյա պորտուգալացի պաշտպան Սանա Գոմեշի հետ: