Երեկ՝ հունիսի 20-ին, Լե Կաստելեում տեղի ունեցավ Ֆրանսիայի Գրան Պրին՝ 2021 մրցաշրջանի Ֆորմուլա 1-ի յոթերորդ փուլը:
Մրցավազքում հաղթեց Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը, որը նախավերջին շրջանում շրջանցեց Mercedes-ը ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին:
Լավագույն եռյակը եզրափակում է Վերստապենի թիմակից Սերխիո Պերեսը, ով եզրափակիչ գծում շրջանցեց «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասին: