Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այցելել է «Ուրարտու»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
30-ամյա ֆուտբոլիստը վարպետության դաս է անցկացրել պատանի ֆուտբոլիստների հետ, կիսվել իր փորձով, պատասխանել նրանց հարցերին, իսկ հանդիպման վերջում ինքնագրեր է բաժանել։
Համբարձումյանը ներկա է գտնվել նաև «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։