ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել վերջերս կայացած Ավստրիա-Հյուսիսային Մակեդոնիա խաղում տեղի ունեցած վիրավորական արտահայտությունների վերաբերյալ, որոնք իրեն թույլ է տվել ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը:
Կազմակերպության պաշտոնական կայքի համաձայն՝ 32-ամյա հարձակվողը որակազրկվել է մեկ խաղով: Եվրո-2020-ի 1-ին տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (3: 1) նրա գործողությունները որակվել են որպես «մեկ այլ խաղացողի հասցեին վիրավորանք»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեղադրվում էր ալբանական արմատներ ունեցող երկու մրցակիցներին՝ Էգզոն Բեյթուլային ու Էզգան Ալիոսկիին վիրավորելու մեջ: Առնաուտովիչը սերբական ծագում ունի:
Առնաուտովիչը բաց կթողնի Ավստրիայի ազգային հավաքականի և Նիդերլանդների միջև հանդիպումը, որը կկայանա վաղը՝ հունիսի 17-ին, Ամստերդամում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: