Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի, հարձակվող Մարկո Առնաուտովիչը պայմանավորվել է «Բոլոնիայի» հետ պայմանագրի շուրջ:
Ըստ աղբյուրի՝ 32-ամյա ավստրիացին իտալական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր կստորագրի և տարեկան կվաստակի 2.7 միլիոն եվրո:
Առնաուտովիչը խաղում է «Շանհայ SIPG»-ում 2019-ի ամառվանից: Այս ընթացքում հարձակվողը չինական ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: