«Շանհայ SIPG»- ի և Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը կարող է շարունակել կարիերան «Լոկոմոտիվում»: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկեցին «երկաթուղայիններին»: Այդ մասին հայտնում է Sport24-ը։
Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը «Շանհայ SIPG»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոկոմոտիվը» ցանկանում էր ձեռք բերել «Էվերթոնի» հարձակվող Ումար Նյասիին, բայց ֆուտբոլիստը հրաժարվել է հեռանալ անգլիական թիմից: