«Շանհայի» SIPG- ի հարձակվող Մարկո Առնաուտովիչը կարող է տեղափոխվել Ռուսաստան: Championat-ը հայտնում է, որ «Կրասնոդարը» հետաքրքրված է ավստրիացի հարձակվողին ձեռք բերելու հարցում:
Իր կարիերայի ընթացքում Առնաուտովիչը խաղացել է «Տվենտեում», «Ինտերում», «Վերդերում», «Սթոք Սիթիում» և «Վեստ Հեմում»: Ավստրիայի հավաքականի կազմում հարձակվողն իր ակտիվում ունի 84 հանդիպում և 26 գոլ: Առնաուտովիչը հինգերորդ լավագույն ռմբարկուն է իր երկրի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լոկոմոտիվը» ևս հետաքրքրություն էր ցուցաբերել Առնաուտովիչի նկատմամբ: