Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալել էր «Բորնմութին» և ջախջախիչ հաղթանակ տարավ 5:1 հաշվով։
Տանտերերը շոկային մեկնարկ ապահովեցին հյուրերի համար. արդեն 2-րդ րոպեին 36-ամյա Ջորդան Հենդերսոնը բացեց խաղի հաշիվը, իսկ ընդամենը մեկ րոպե անց Մորգան Ռոջերսը կրկնապատկեց «ազնվականների» առավելությունը։
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում՝ 46-րդ րոպեին, Ժոաո Պեդրոն խփեց լոնդոնցիների երրորդ գնդակը։ Թեև 51-րդ րոպեին Էվանիլսոնին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, «Չելսին» կանգ չառավ։ 67-րդ և 70-րդ րոպեներին Պեդրոն ու Հենդերսոնը համապատասխանաբար ձևակերպեցին իրենց դուբլերը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 10 միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Բորնմութը» 3 միավորով 17-րդ տեղում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































