Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրի շրջանակում կայացավ կենտրոնական հանդիպումներից մեկը․ «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» հյուրընկալեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Ստյուարտ Ատվելի սպասարկած լարված խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Մանկունիանցիները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. տանտերերի հարձակվող Բրիան Մբեմոն հեռահար անկյունն ուղարկած դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։
Խաղավերջում մոտ կրքերը բորբոքվեցին։ 78-րդ րոպեին «Տոտենհեմը» մնաց 10 հոգով․ «Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուի հետ բախման արդյունքում լոնդոնցիների կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրն արժանացավ ուղիղ կարմիր քարտի։
Թվում էր, թե դաշտի տերերը հեշտությամբ հաղթանակի կհասնեն թվային առավելության պայմաններում, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում հյուրերը խառնեցին մրցակցի ծրագրերը։
90+2-րդ րոպեին «Տոտենհեմի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն գլխի փայլուն հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունն ու իր թիմին փրկեց պարտությունից։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

























































