Իսպանական Լա Լիգայի 2026/2027 մրցաշրջանի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Վիլյառեալին»։ Իսիդրո Դիաս դե Մերա Էսկուդերոսի գլխավորությամբ ընթացող խաղում դաշտի տերերը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ կորզեցին:
Հանդիպման ճակատագիրը վճռվեց երկրորդ խաղակեսում: 62-րդ րոպեին մադրիդցիներին առաջ մղեց կիսապաշտպան Յան Դիոմանդեն, որի համար սա նորամուտի գոլն էր «սերուցքայինների» կազմում։
Խաղավերջում «արքայական» ակումբը մնաց տասը հոգով. 74-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը մրցակցի մազերից քաշելու համար միանգամից կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից:
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» իր ակտիվում գրանցեց 18 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: «Վիլյառեալը» 8 միավորով 13-րդ տեղում է։
Առաջնության հաջորդ տուրում «Վիլյառեալը» հոկտեմբերի 17-ին սեփական հարկի տակ կընդունի «Էլչեին», իսկ «Ռեալը» մեկ օր անց կհյուրընկալվի «Սևիլիային»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին























































