Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան խոսել է ազգային հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Բոլորս նստած ենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր ավագին վերադարձնելու հսկայական ցանկություն կա։ Կանցկացվի սովորական կարգապահական վարույթ, որին գնահատական կտան անկախ մարմինները։ Այս պահին մենք տեսնում ենք ավագին օր առաջ վերադարձնելու ցանկություն՝ առաջին հերթին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
Այդ ցանկությունն արդեն հայտնել է նաև մեր գլխավոր մարզիչը՝ ընդգծելով, որ քանի դեռ նա պատրաստ է խաղալ, մեր ավագը մեզ հետ է լինելու։ Հետևաբար, հիմա ճիշտ ժամանակն է կոչ անելու պահպանել հանգստություն և խաղաղություն։ Մենք անում ենք մեր գործը, քանի որ սա հավաքական ցանկություն է»,- Պրոենսայի խոսքերն է մեջբերում Record-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն լքել էր հավաքականի ճամբարը Ազգերի լիգայի 3-րդ տուրի՝ Դանիայի դեմ խաղից (4:2) առաջ, թեև գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը վստահեցնում էր, որ որևէ կոնֆլիկտ չկա։




























































