Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գրառում է կատարել Instagram-ում՝ Նիդերլանդների հավաքականից կրած պարտությունից հետո (2-3)․
«Հիանալի արձագանքեցինք, մենք ամբողջ խաղում պայքարում էինք, բայց դա բավարար չեղավ։ Հիմա պետք է վերականգնենք ուժերն ու հնարավորինս լավ պատրաստվենք հաջորդ խաղին»,- գրել է Շևչենկոն։
View this post on Instagram
Խաղի ընթացքում Ֆրանկ դե Բուրի սաները 2-0 հաշվով առջևում էին Ջորջինյո Վեյնալդումի և Վաուտեր Վեգորստի գոլերի շնորհիվ։ Ուկրաինացիներն Անդրեյ Յարմոլենկոյի և Ռոման Յարեմչուկի ջանքերով կարողացել են հավասարեցնել հաշիվը, սակայն 85-րդ րոպեին Դենիել Դյումֆրիսը գոլի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել Նիդերլանդների հավաքականին։