ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի G խումբ, տուր 5-րդ
Լիտվա – Նիդերլանդներ՝ 2-3
Գոլերը՝ Գվիդաս Գինեիտիս (36), Էդվինաս Գրիդվաինիս (43) — Մեմֆիս Դեպայ (11, 63), Կվինտեն Տիմբեր (33)
Մեմֆիս Դեպայը այս դուբլի շնորհիվ դարձավ «նարնջագույնների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ իր հաշվին ունենալով 52 գոլ։ 31-ամյա խաղացողը շրջանցեց Ռոբին վան Պերսիին, որի ակտիվում գրանցված է 50 գոլ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
ԱԱ-2026-ի որակավորման G խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
Զուգահեռաբար ընթացող խաղում Հյուսիսային Մակեդոնիան հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշետյնի դարպասը (5:0):




























































