«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ժամանակից շուտ լքել է Նիդեռլանդների հավաքականի ճամբար։ 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Լեհաստանի դեմ խաղում (1:1)։
«Նարնջագույնների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կիսապաշտպանին ապահովության նկատառումներից ելնելով թույլատրվել է լքել ազգային հավաքականի ճամբարը։ Ապաքինման ճշգրիտ ժամկետները դեռևս չեն հրապարակվել։ Ֆրենկի դե Յոնգը Նիդեռլանդների և Լեհաստանի միջև խաղում անցկացրել է 83 րոպե։
Սեպտեմբերի 7-ին Ռոնալդ Կումանի թիմը կանցկացնի իր հաջորդ խաղը՝ մրցակիցը Լիտվայի հավաքականը։ «Բարսելոնայի» հաջորդ խաղը՝ «Վալենսիայի» դեմ, նախատեսված է սեպտեմբերի 14-ին։



























































