Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը վստահեցրել է, որ մնում է «Ռեալում».
«Մեկ վայրկյան չեմ մտածել, որ «Ռեալը» լքելը ճիշտ տարբերակ է: Ես ձախողված չեմ հեռանա: Ուզում եմ ապացուցել, որ ստեղծված եմ այս ակումբի համար:
Նախորդ 2 տարին շատ բարդ էր ինձ համար: Կորոնավիրուսի պատճառով խաղում էինք դատարկ տրիբունաների ներքո, վնասվածքները շատ էին: Ես եկել եմ Մադրիդ, որ ուրախացնեմ երկրպագուներին: Հուսով եմ՝ շուտով կվերադառնանք «Սանտիագո Բերնաբեու» ու կուրախացնենք երկրպագուներին»,- ասել է Ազարը:




























































