Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Գորան Պանդևը ասել է, որ իր թիմն ի վիճակի է զարմացնել հանդիսատեսին Եվրո-2020-ում:
«Մեզ համար Եվրոյում հանդես գալը շատ բան է նշանակում: Մինչևվերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ մեր հավաքականը կարող է մասնակցել այսպիսի կարևոր միջազգային մրցաշարի:
Մյուս կողմից, մենք միշտ հավատացել ենք դրան: Ներկայիս սերունդը գրել է պատմություն: Նախկինում մենք ևս ուժեղ ֆուտբոլիստներ ունեինք, բայց միայն հիմա կարողացանք հասնել խոշոր մրցաշարի: Մենք հավակնոտ ենք, ուզում ենք մի երկու հաղթանակ տանել: Նվազագույն խնդիրը խմբից դուրս գալն է: Հասկանալի է, որ դժվար է լինելու, բայց մենք հավատում ենք մեր ուժերին և պատրաստ ենք զարմացնել բոլորին», — Պանդևի խոսքերն է մեջբերում Goal- ը:
Պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: Եվրո -2020-ին թիմը հանդես կգա նույն խմբում, ինչ Նիդերլանդները, Ուկրաինան և Ավստրիան: