Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի 37-ամյա ավագ Գորան Պանդևը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին:
«Ինձ համար վերջին հանդիպումը Մակեդոնիայի ազգային հավաքականի մարզաշապիկով: Կարծում եմ ՝ սա ճիշտ պահն է ազգային հավաքականին հրաժեշտ տալու համար:
Ուրախ եմ նման հոյակապ մրցաշարում հրաժեշտ տալ ազգային հավաքականին: Ոչ միայն իմ երազանքը, այլև մարզչի և ազգային հավաքականի բոլոր խաղացողների երազանքն իրականություն է դարձել՝ տեսնել մեր երկիրը՝ Մակեդոնիան, մեծ մրցաշարում», — Պանդևին է մեջբերում Washington Post-ը:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում Ավստրիայի ընտրանու հետ խաղում գոլ խփած Պանդևը (1:3) դարձավ Եվրոյի դարպասը գրաված երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը: