UFC-ի նախագահ Դանա Ուայթը քննադատել է բռնցքամարտի ցուցադրական հանդիպումը հինգ քաշային կարգերում աշխարհի անպարտելի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեդերի և վիդեոբլոգեր Լոգան Փոլի միջև, ինչպես նաև անվանել է հիմար այն մարդկանց, ովքեր գումար են վճարել այս մենամարտը հեռարձակելու համար:
«Դա բռնցքամարտի հանդիպում չէր: Ինչպես ասացի, այդպիսի բաների համար միշտ շուկա կլինի: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են 50 դոլար տրամադրել՝ դա տեսնելու համար: Սա այնքան հեռու է այն ամենից, ինչ մենք անում ենք:
Պատկերացրեք, որ Քիմ Քարդաշյանը ցանկանա մենամարտել Ամանդա Նունեսի հետ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ մեծ կլիներ այս մենամարտը: Հիանալի կլիներ: Դա կլինի ամենամեծ մենամարտը, բայց վերջացրեք, գրողը տանի:
Դա հենց այն է, ինչ միշտ եղել է բռնցքամարտում: Դուք մենամարտի շուրջ աուրա եք ստեղծում, այնուհետև դիտում եք այն, անջատում հեռուստացույցը և ասում. «Ես երեկոն վատնեցի, պետք էր մեկ այլ բանով զբաղվել»: Ես չեմ ուզում, որ մարդիկ իրենց այնպես զգան, որ մեր մարտերը դիտելուց հետո անջատեն հեռուստացույցը:
Ես չեմ փորձում քննադատել այս տղաներին: Նայեք, եթե կան մարդիկ, ովքեր այնքան հիմար են, որ այդպիսի փող են ծախսում, դուք պետք է վերցնեք այս կեղծ մարդկանց փողերը: Նրանք արժանի են դրան: Տղաները, ովքեր դուրս եկան, մենամարտեցին և ստիպեցին ձեզ 50 դոլար վճարել, արժանի են ձեր գումարին: Դուք հիմարներ եք», — Ուեյթին է մեջբերում է MMAFighting-ը: