Փարիզում ավարտին է մոտենում թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Roland Garros-ը:
Մեկնարկել է քառորդ եզրափակիչ փուլը: Կանանց պայքարում հայտնի է կիսաեզրափակչի առաջին մասնակիցը:
Թամարա Զիդանշեկը 3 սեթում՝ 7-5, 4-6, 8-6 հաշվով պարտության մատնեց Ժիլբեր Պաուլա Բադոսային: Վերջինս խլեց մրցակցի մատուցումներից 7-ը՝ սեփականներից զիջելով 8-ը:
Սլովենացի թենիսիստի անվան դիմաց գրանցվեց 1 էյս՝ մրցակցի երկուսի դիմաց: Զիդանշեկը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ռիբակինա-Պավլյուչենկովա զույգի հաղթողի հետ: