Սուպերլիգան հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ՝ մրցակցային օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է СЭ-ն։
Ապրիլի 19-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Արսենալը», իսպանական «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Ռեալը», իտալական «Միլանը», «Ինտերը» և «Յուվենտուսը» հայտարարեցին Սուպեր լիգայի ստեղծման մասին: Երկրպագուների սուր քննադատության և ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո Սուպերլիգայում մնացին միայն «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
Մայիսի 25-ին ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ հարուցեց Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ: «ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական կոմիտեի կողմից՝ այսպես կոչված Սուպերլիգա մասով իրականացված հետաքննությունից հետո գործ է հարուցվել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ՝ ՈՒԵՖԱ-ի նորմատիվ-իրավական բազայի հնարավոր խախտման համար»,- հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
#ECJ : European Super League claims @UEFA / @FIFAcom in violation of #EU Competition rules in a reference from Madrid Court #football #EuropeanSuperLeague (C-333/21)
— EU Court of Justice (@EUCourtPress) May 31, 2021