«Յուվենտուսը» դիտարկում է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ փոխանակելու տարբերակը: Այս մասին հայտնում է Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձամբ Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: 36-ամյա պորտուգալացի հարձակվողը 2018 թվականից է հանդես գալիս թուրինյան ակումբի կազմում, ուր տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալից» 117 մլն եվրոյի դիմաց: Նա դարձել է Ա Սերիայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ խփած 29 գոլով:
Ինչ վերաբերում է Պոգբային, ապա ֆրանսիացի ֆուտբոլիստը 2016 թվականի ամռանն է 105 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: