Մայիսի 27-ին կայացան Ֆուտզալ լիգա VBET Հայաատանի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները: «Արարատ-Արմենիան» 6:4 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ: Մյուս կիսաեզրափակիչ խաղում գործող գավաթակիր «Լեոն» 14:2 հաշվով հաղթեց «Ֆալկոնսին»:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ֆուտզալ լիգա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Լեո»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին:
Խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: