«Ատալանտայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել տեսախաղեր արտադրող Konami ընկերության հետ:
Այժմ թիմը պաշտոնապես կհայտնվի միայն Pro Evolution Soccer (PES) խաղերում: FIFA-ում այն կունենա այլ անվանում և այլ համազգեստ ու տարբերանշան:
Ավելի վաղ «Նապոլին» դարձավ երրորդ ակումբը, որը ընդգրկված չէ Electronic Arts-ի FIFA 22 թիմի հայտացուցակում․ ճապոնական Konami ընկերությունը պայմանագիր էր կնքել նաև իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի հետ: 2022/2023 մրցաշրջանի համար Konami–ի հետ պայմանագիր են ստորագրել նաև «Յուվենտուսը» և «Ռոման»:
Siamo entusiasti di annunciare @Konami quale nuovo Official Video Game Partner di #Atalanta! Benvenuti! 🤝
We’re excited to announce that #Konami has become Atalanta new Official Video Game Partner! Welcome! 🎮
👉 https://t.co/ArgrSldORx#GoAtalantaGo ⚫️🔵 pic.twitter.com/Soyjk8E6xj
— Atalanta B.C. (@Atalanta_BC) May 26, 2021