«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս է հայտնել, որ կիսապաշտպան Կայ Հավերցը պատրաստ կլինի մասնակցել ԱՊԼ 2020/2021 մրցաշրջանի՝ «Ասթոն Վիլայի» դեմ վերջին խաղին։
«Կայ Հավերցը, ցավոք, Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղում թեթև վնասվածք է ստացել։ Նա մի փոքր ցավեր ուներ ծնկատակի ջլի շրջանում։ Հուսով եմ՝ առաջիկա կիրակի օրը նա կազմ կվերադառնա ու կօգնի մեզ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։ Առայժմ վստահ չենք, որ դա իրոք կլինի»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։