«Յուվենտուսի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Իտալական TuttoJuve կայքը հայտնում է, որ «Լիվերպուլը» դիտարկում է Ռեմսիին ԱՊԼ վերադարձնելու տարբերակը։
Աղբյուրը պնդում է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամռանը բաժանվել 30-ամյա ֆուտբոլիստից, և այդ պատճառով «Յուվենտուսը» կարող է Ռեմսիին բաց թողնել ընդամենը 11,6 մլն եվրոյի դիմաց։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Աարոն Ռեմսին 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռեմսին «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը ազատ խաղացողի կարգավիճակով Լոնդոնի «Արսենալից»։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը նրա տրանսֆերը 20 մլն եվրո է գնահատում։