«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել թիմի մարզումը՝ այցելելով «Ֆերարի» գործարան:
Երկուշաբթի 36-ամյա հարձակվողը պետք է մասնակցեր մարզվեր «բյանկոներիների» հետ: Սակայն, փոխարենը, Ռոնալդուն, ակումբի նախագահ Անդրեա Անյելիի և տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Էլկաննի ընկերակցությամբ, այցելել է «Ֆերարիի» գործարան և, ըստ իտալական լրատվամիջոցների, գնել է նոր մեքենա:
Ռոնալդուն հանդիպել է նաև Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների հետ՝ Շառլ Լեկլերի և Կառլոս Սայնսի:
Նշենք, որ «Ֆերարին» պատկանում է Exor ընկերությանը, որի սեփականատերն է հանդիսանում Անյելիների ընտանիքը։ Exor հոլդինգի մեջ է մտնում նաև «Յուվենտուսը»։