«Սպորտինգը» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Ժոաու Մարիոյին: Այս մասին հաղորդում է Record-ը:
Աղբյուրի համաձայն, լիսաբոնյան ակումբը ցանկանում է կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնել Միլանի «Ինտերից»:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական ակումբին: