Մադրիդի «Ռեալի» երկրպագուները զայրացած են բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի պահվածքի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Վերջինս այդ թեմայով կատարել է հրապարակում՝ «Ամեն դեպքում նա թքած ունի «Ռեալի» վրա» վերնագրով:
ՉԼ-ի շրջանակում «Չելսիի» դեմ խաղից հետո Ազարը ուրախ տրամադրությամբ խաղադաշտում հանդիպել է նախկին խաղընկերներին, որը չի վրիպել տեսախցիկներից:
Ազարը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից»՝ 2019 թ-ին՝ 100 մլն եվրոյի դիմաց:
Կիսաեզրափակիչ դիմակայության պատասխան խաղի շրջանակում «Չելսին» 2-0 հաշվով տնային հաղթանակ տոնեց «Ռեալի» նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ: Դիմակայության առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով: