Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայտնի են Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակիցները:
Մայիսի 29-ին գլխավոր ավարը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»:
Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո Մահրեզը, Դիաշը, Կանտեն ու Հավերցը հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:
Մահրեզը դարձել է դուբլի հեղինակ, Հավերցը «Ռեալի» դեմ ամբողջ հանդիպման ընթացքում ակտիվ էր:
Կանտեն «Ռեալի» դեմ խաղում աչքի է ընկել 88 տոոկոս փոխանցումների ճշգրտությամբ:
Ռուբեն Դիաշն ամբողջ հանդիպման ընթացքում իր վրա էր վերցնում բոլոր հարվածները, ինչպես նաև աչքի ընկավ 92 տոկոս փոխանցումների ճշգրտությամբ: