«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաղորդել է, որ կիսապաշտպան Նգոլո Կանտեն ապաքինվել է վնասվածքից։
«Լավ նորություններ կան Քրիստիան Պուլիշիչի ու Նգոլո Կանտեի մասին։ Քրիստիանը անհատական մարզումներ է անցկացնում, նա փորձում է հնարավորինս շուտ վերսկսել ընդհանուր խմբի հետ մարզումները։
Կանտեն վերադարձել է։ Նա մարզավիճակ է հավաքել ու պատրաստ է կիրակի օրվա խաղին»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի թվիթերյան էջը։