«Չելսիի» պաշտպան Ն՛Գոլո Կանտեն բաց կթողնի «Զենիթի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը․
«Ն՛Գոլոն երեկ երկու մարզում է անցկացրել, այսօր նորից մարզվել է, բայց Չեմպիոնների լիգայում խաղալը դեռ շատ շուտ է նրա համար։ Նրա հարցում ռիսկի չենք դիմի մրցաշրջանի այսպիսի հատվածում։
Ուրբաթ օրը նա բոլորիս հետ միասին մարզում կանցկացնի ու լիովին պատրաստ կլինի «Տոտենհեմի» հետ կիրակի օրը կայանալիք խաղին»,- Տուխելի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Մասնագետը նաև հաստատել է, որ «Զենիթի» հետ խաղը բաց կթողնի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը։
«Չելսիի» և «Զենիթի» միջև խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին Լոնդոնում և կմեկնարկի ժամը 23։00-ին։