«Ալ-Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն խոսել է ազգային հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի բացակայության մասին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի անձնական որոշմամբ չի հրավիրվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումներին:
«Դա նշանակություն չունի: Միակ բանը, ինչի մասին մտածում եմ, դա այն ֆուտբոլիստներն են, ովքեր հիմա այստեղ են՝ ազգային հավաքականում։ Կարծում եմ՝ Կիլիան Մբապեն շուտով կվերադառնա, բայց մինչ այդ մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում»,- Կանտեի խոսքերն է մեջբերում Instant Foot պորտալը։
Հիշեցնենք, որ Մբապեն վնասվածքի պատճառով բաց է թողել նաև Ֆրանսիայի հավաքականի հոկտեմբերյան հավաքը։