ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է Չեմպիոնների լիգայում կատալոնական «Բարսելոնայի» դեմ սպասվող դիմակայության ակնկալիքներով և խոսել մրցակցի 19-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի մասին։
«Վախենո՞ւմ եմ արդյոք Յամալից։ Ո՛չ, ես նրա հանդեպ բացարձակապես ոչ մի վախ չունեմ։ Լամինը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, հենց հիմա աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, և հիմարություն կլիներ դա ժխտելը։ Այն, ինչ նա վերջին շրջանում անում է խաղադաշտում, պարզապես անհավանական է։ Նա իսկապես առանձնահատուկ տղա է, ով տարբերություն է ստեղծում»,- նշել է պորտուգալացին։
Միևնույն ժամանակ, Վիտինյան ընդգծել է, որ սխալ կլիներ կենտրոնանալ միայն մեկ ֆուտբոլիստի վրա.
«Ամեն ինչ բացառապես Լամինի անձով պայմանավորելն անարդար կլիներ ամբողջ «Բարսելոնայի» նկատմամբ։ Վաղը մենք մրցելու ենք բարձրակարգ և հիանալի համագործակցող թիմի դեմ։ Հենց հիմա սա եվրոպական ֆուտբոլում հնարավոր լավագույն հանդիպումներից մեկն է՝ մրցելու են մայրցամաքի երկու ուժեղագույն թիմերը։ Անհամբերությամբ ենք սպասում խաղադաշտ դուրս գալուն, որպեսզի ստուգենք, թե նման մրցակցի ֆոնին իրականում ինչ մակարդակի վրա ենք գտնվում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ParisSG INFOS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի խաղարկության փուլի երրորդ տուրի ՊՍԺ — «Բարսելոնա» կենտրոնական հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































