Բրազիլացի կիսապաշտպան Մալկոմը մեկնաբանել է իր՝ «Զենիթ» տեղափոխությունը.
««Բարսելոնայից» իմ հեռանալն ինքնանպատակ չէր: Ես ցանկանում էի խաղալու հնարավորություն ստանալ: Ես շատ ծանր որոշում կայացրեցի, քանի որ սիրում էի «Բարսելոնան», բայց ես ավելի շատ խաղալու կարիք ունեի: Շատերը մնում ու «մաշեցնում» են պահեստայինների նստարանը, քանի որ պարզապես ցանկանում են մնալ «Բարսելոնայում»:
«Զենիթը» մեծ ակումբ է, որը միշտ խաղում է ՉԼ-ում: Այս տարի մենք մոտ ենք 3-րդ անգամ անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճելուն, իսկ այն ինձ համար կդառնա երկրորդը:
Ես ինձ այստեղ երջանիկ եմ զգում: Երջանիկ եմ, քանի որ ընտանիքս կողքիս է»,-ասել է Մալկոմը:



























































