Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում «Զենիթը» հյուրընկալվելիս մրցեց «Ուֆայի» հետ և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։ Խաղը կայացավ Ուֆայի «Կենտրոնական» մարզադաշտում և ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 10-րդ րոպեին բացեց «Զենիթի» հարձակվող Մալկոմը։ Իսկ «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը հաշիվը հավասարեցրեց հյուրերի պաշտպանների սխալի արդյունքում՝ 73-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը և փրկելով իր թիմին պարտությունից։
Այս խաղում պիտերցիների կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ բրազիլացի լեգիոներ Կլաուդինյոն, սակայն չկարողացավ աչքի ընկել արդյունավետ գործողություններով։
Այս խաղից հետո «Զենիթը» շարունակում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր։ Առաջատարը «Դինամոն» է, որը 12 միավոր ունի։ «Ուֆան» 5 միավորով 11-րդ տեղում է։