The Guardian-ը հայտնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբները որոշել են լքել Եվրոպայի Սուպերլիգան բրիտանական կառավարության ճնշման ներքո:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ՖԱ) նախազգուշացրել է «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլին», «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Արսենալին» ու «Տոտենհեմին», որ իրենց սպառնում է հեռացում բոլոր ազգային մրցաշարերից, եթե այս ակումբները մասնակցեն Սուպերլիգային։
Նշվում է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կարևոր դեր է խաղացել ակումբների՝ նոր մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու որոշման մեջ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՖԱ-ին՝ օրենսդրության համապատասխան փոփոխություններով: