ՌՊԼ 26-րդ տուրում «Ռոստովը» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվեց «Լոկոմոտիվին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի պահեստայինների կազմում էր և խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ռոստովը» 37 միավորով 9-րդ տեղում է: «Լոկոմոտիվը» 2-րդն է 49 միավորով:
Զուգահեռաբար ընթավող խաղում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ռոտորին»: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» 46 միավորով 5-րդն է: