«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բանակցություններ սկսել կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Հաղորդվում է, որ նոր պայմանագիրն առավել ձեռնտու կլինի կիսապաշտպանին և կհամապատասխանի նրա մակարդակին՝ որպես հիմնական կազմի առանցքային խաղացողին:
Ֆոդենը անգլիական թիմում է հանդես գալիս 2016 թվականից: