«Գենտի» հարձակվող Ռոման Յարեմչուկը հայտնվել է Պրեմիեր լիգայի երկու ակումբների հետաքրքրությունների շրջանակում: Ըստ Voetbalprimeur-ի ՝ «Արսենալն» ու «Վուլվերհեմփթոնը» ցանկանում են ձեռք բերել ուկրաինացուն:
Հունվարին հաղորդվում էր, որ «Ռոման» 25-ամյա խաղացողի համար 12 միլիոն եվրո է առաջարկել: Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի գործակալ Սերգեյ Սերեբրեննիկովն ասել էր, որ գործարքի գումարը պետք է նվազագույնս 20 միլիոն եվրո կազմի:
Յարեմչուկը «Գենտ» է տեղափոխվել 2017 թվականին Կիևի «Դինամոյից»՝ 2 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա բելգիական ակումբում անցկացրել է 36 հանդիպում, խփել 18 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 13 միլիոն: