Ուկրաինայի հավաքականի և բելգիական «Գենտի» հարձակվող Ռոման Յարեմչուկը մոտ է Լիսաբոնի «Բենֆիկա» տեղափոխությունն ավարտին հասցնելուն։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը մի քանի ժամ առաջ ժամանել է Լիսաբոն՝ գործարքի հետ կապված վերջին հարցերը լուծելու համար։
Յարեմչուկը «Գենտ» է տեղափոխվել Կիևի «Դինամոյից» 2017 թվականին։ Ավարտված մրցաշրջանում նա Բելգիայի առաջնության 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յարեմչուկի ծառայություններով հետաքրքրված են «Վուլվերհեմփթոնը», «Արսենալը», «Միլանը» և «Ռոման»։