Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը դարձավ Մոնտե Կարլոյի «Masters 1000» մրցաշարի կիսաեզրափակչի վերջին մասնակիցը։
Քառորդ եզրափակչում ռուսաստանցին 6: 2, 4: 6, 6: 2 հաշվով հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին: Խաղը տևեց 2 ժամ 33 րոպե:
1/2 եզրափակչում Ռուբլյովի մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուդը: Կիսաեզրափակիչի մյուս խաղում կհանդիպեն բրիտանացի Դանիել Էվանսը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը: