«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոստովանել է, որ բացասական էմոցիաներ է ապրում՝ մադրիդյան ակումբում հանդես գալով: Ավելի վաղ իսպանական պարբերականներում շշուկներ էին հայտնվել Բեյլի՝ իր նկատմամբ անարդար վերաբերմունքի պատճառով ակումբը լքելու ցանկության մասին: Ուելսցին դժգոհ է մնացել, որ ընդգրկված չի եղել ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղի (2:2) մեկնարկային կազմում:
«Խաղում եմ ուժեղ էմոցիաներով ու չարությամբ: Բայց ես փորձում եմ հաճույք ստանալ ֆուտբոլիստ: Վայելում եմ հնարավորությունների սահմանում ու փորձում եմ առավելագույնս լավ անել իմ աշխատանքը», — Բեյլի խոսքերն է մեջբերել Independent-ը:
Անցած ամռանը Գարեթը արդեն փորձել է լքել «Ռեալը»: Ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ այն բանից հետո, երբ իրան նման կոչ էր արել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Բայց հետո Բեյլը հաջող սկսեց մրցաշրջանը՝ դառնալով մեկնարկային կազմի խաղացող: