ՄՅՈՒ-ի հարձակվող Անտոնի Մարսիալի կինը՝ Մելանի Մարսիալը, պատմել է իր կյանքի մասին։
«Կարող եմ հասկանալ այն մարդկանց, որոնք կարծրատիպեր ունեն ֆուտբոլիստների կանանց վերաբերյալ, որովհետև ես էլ եմ դրանցից ունեցել։ Երբեք չեմ մտածել, որ ֆուտբոլիստի կին կդառնամ։
Մարդիկ մտածում են, թե մենք միշտ նոր պայուսակներ ու շատ փող ունենք։ Որ մենք ողջ ժամանակ նստում ենք տանն ու ծախսում մեր ամուսինների աշխատած փողերը։ Դա այդպես չէ։
Գուցե, դա նկարագրում է տարվա մեջ այն մեկ ամիսը, որ լինում է միջմրցաշրջանում։ Տարվա մնացած հատվածում ամեն ինչ ընդհանրապես այդպես չէ։
Չես տեսնում ամուսնուդ, եթե նա արտագնա խաղի է։ Բացի դրանից, զոհում ես ամեն ինչ։ Ես, օրինակ, ընտանիքիցս հեռու եմ, ապրում եմ արտասահմանում։ Իհարկե, դա իմ ընտրությունն է, բայց դա նաև իմ զոհողությունն է։
Ես չեմ կարողանում հեռուստացույցի ձայնը միացրած դիտել խաղերը, որովհետև կարող են Անտոնիին քննադատել․ դա ինձ նյարդայնացնում է»,- Մարսիալի կնոջ խոսքերն է փոխանցում Get Football News France-ը;