Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը հաջորդ մրցաշրջանում չի մնա իսպանական «Սևիլիայի» կազմում։ Այս մասին հայտարարել է խաղացողը։
Այս ամառ Մարսիալը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»: Կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը և նոր բանակցությունների մեջ կմտնեն։ Միաժամանակ, հնարավոր է, որ նա մշտական հիմունքներով գնա այլ ակումբ։
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: