Նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսան տեղափոխվել էնիգերիական «Կանո Պիլլարս» ակումբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանները չեն բացահայտվել: Ֆուտբոլիստը ազատ գործակալ էր, ուստի նիգերիական ակումբը նրան ձեռք է բերել անվճար:
28-ամյա Մուսան «Կանո Պիլլարսի» սան է: Նախկինում նա խաղացել է «Ամիենում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Լեսթերում» և «Ան-Նասր» -ում: Նա Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրել է 94 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ: Ռուսաստանի եռակի չեմպիոն է, Սաուդյան Արաբիայի չեմպիոն: