Ղազախական «Կայրաթը» հայտարարել է անգլիական «Լեսթերի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Ահմեդ Մուսայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին հաղորդում է Vesti.kz-ը։
Ահմեդ Մուսան Նիգերիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագն է (ավագ է նշանակվել 22 տարեկան 362 օրական հասակում)։ Հավաքականում անցկացրած խաղերի քանակով 3-րդ տեղում է։ Ռուսաստանի առաջնության պատմության մեջ աֆրիկացի լավագույն ռմբարկուների երկրորդ տեղում է (135 խաղ 48 գոլ)։
Հանդես է եկել Նիգերիայի «Ջոս» և «Կանո Պիլարս» թիմերում, Հոլանդիայի՝ «Վենլոյում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և անգլիական «Լեսթերում»։
Посмотреть эту публикацию в Instagram