«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը խոսել է այս մրցաշրջանում իր խաղի մասին։
«Ինձ սխալ մի հասկացեք, բայց այս մրցաշրջանն անձամբ ինձ համար շատ արտասովոր էր։ Այնուամենայնիվ, ես առաջվա պես վայելում եմ ֆուտբոլն ու ողջ ուժերս տալիս եմ թիմին։ Եթե գոլ չեմ խփում կամ ինչ-որ բան չեմ անում թիմին օգնելու համար, ուրախ չեմ լինի դաշտից դուրս գալ։
Իհարկե, ուրախ եմ, որ հաղթեցինք «Բորուսիա Դորտմունդին», բայց միևնույն ժամանակ մտածում եմ՝ կոնկրետ ինչն է օգնում մեզ հասնել այդ նպատակներին։ Մենք իսկապես կենտրոնացած ենք հաղթանակի վրա, նպատակադրված ենք լավ արդյունքներ ցույց տալ ու դառնալ աշխարհի թիվ 1 թիմը»,- Ստերլինգի խոսքերն է փոխանցում Goal-ը։