Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Շալկե-04»-ն ընդունել է «Աուգսբուրգին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 4-րդ րոպեին հեղինակել է Սաուտ Սերդարը։
Այս հաղթանակի շնորհիվ «Շալկե-04»-ը ընդհատել է 13-խաղյա առանց հաղթանակների շարքը (10 պարտություն, 3 ոչ-ոքի)։ Ի դեպ, Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում սա «Շալկե-04»-ի միայն երկրորդ հաղթանակն էր։
Այս հաղթանակից հետո «Շալկե-04»-ը վաստակել է 13 միավոր ու զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ հորիզոնականը։ «Աուգսբուրգը» 31 միավորով 11-րդ տեղում է։