Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ավստրիացի ֆուտբոլիստը երազում է խաղալ ԱՊԼ-ում։ 27-ամյա խաղացողի ներկայիս պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանին գնահատում է 42 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Զաբիտցերը մասնակցել է 32 խաղի, խփել 7 գոլ ու դարձել 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ նա հանդես է եկել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Ռապիդում» ու «Ադմիր Վակերում»։ 2012 թվականից նա հանդես է գալիս Ավստրիայի հավաքականում։